Հասարակություն 

Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով ստեղծվելու է կառավարական հանձնաժողով. Արարատ Միրզոյան

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իր ՖԲ էջում գրում է.

«Մեծ ցավով տեղեկացա Իգոր Մուրադյանի մահվան մասին։ Մի մարդու, ով կանգնած էր 1988-91թ.թ. մեր ազգային-ժողովրդավարական հեղափոխության՝ Ղարաբաղյան կամ Հայոց Համազգային Շարժման, հետևաբար նաև Հայաստանի Հանրապետության ստեղծման և Արցախի ազատագրման ակունքներում»:

Հիշեցնենք, որ Իգոր Մուրադյանը մահացել է այսօր երկարատև հիվանդությունից հետո: Նա վերջին շրջանում ԱՄՆ-ում էր՝ կլինիկաներից մեկում, վերադարձել էր օրերս:

Նույն շարքից