Հասարակություն 

Էջմիածնում շարունակում են պահանջել Կարեն Գրիգորյանի հրաժարականը. Մի շարք փողոցներ փակ են

analitik.am

Էջմիածնում քաղաքապետի հրաժարականը պահանջողները չեն պատրաստվում դադարեցնել բողոքի ակցիաները: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել են «Մերժի՛ր Կարենին» նախաձեռնության անդամները:

Բողոքի ակցիա իրականացնողները հորդորում են իրենց պայքարը  Արթուր Ասատրյանի հետ չկապել, իրենց  խոսքով՝ ակցիաներն ինքնաբուխ են:

Այս պահին Էջմիածնում մի շարք  փողոցներ փակ են:

Հիշեցնենք, որ  Էջմիածնում նստացույց էին իրականացնում նաև քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմնակիցները, սակայն Արմավիրի մարզպետի հետ հանդիպումից հետո Կարեն Գրիգորյանն  ասաց, որ իր կողմնակիցները կդադարեցնեն բողոքի ակցիաները:

Նույն շարքից