Հայաստան Քաղաքականություն 

Կարեն Գրիգորյանը շարունակելու է կատարել Էջմիածնի քաղաքապետի լիազորությունները. մարզպետարանում ավարտվել է մարզպետի և քաղաքապետի հանդիպումը

analitik.am

Քիչ առաջ ավարտվել է Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի և Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի փակ  հանդիպումը, Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջողներից որևէ մեկը հանդիպմանը չի մասնակցել:

Մարզպետ Գագիկ Միրիջանյանը տեղեկացրեց, որ Կարեն Գրիգորյանի կողմնակիցները Էջմիածնում կդադարեցնեն նստացույցը, հացադուլը: Մարզպետն ասաց, որ բաց է քննարկումների համար  նաև  Կարեն  Գրիգորյանի հրաժարականի պահանջողների հետ:

«Մենք հորդորում ենք պահպանել հասարակական կարգը ` հարգելով բոլորի սահմանադրական իրավունքը: Պատրաստ ենք  լսել բոլոր կողմերին, հասկանալ, տալ լուծում: Մարզպետի ֆունկցիաների մեջ  չի մտնում փողոց  բացելը, ցույցերին մասնակցելը: Թեկուզ եթե  մեկ բնակիչ ունի խնդիրներ՝  ես պատրաստ եմ  նրան  ընդունել»,- ընդգծեց նա:

Մարզպետը և Կարեն Գրիգորյանը համատեղ հայտնեցին, որ վերջինս շարունակելու է կատարել քաղաքապետի լիազորությունները:

Մարզպետն ասաց, որ Էջմիածնի քաղաքապետի հետ քննարկել են նաև   այլ հարցեր ` քաղաքի  մանկապարտեզների , ֆինասական  խնդիրների մասին և այլն:

Կարեն Գրիգորյանն ընդգծել է, որ ինքը ևս  պատրաստ է  հանդիպել  իր հրաժարականը  պահանջողների  հետ, բաց է քննարկումների  համար: Քաղաքապետն ասել է, որ  չի կարող  ասել, թե ԱԱԾ-ի դիմաց ակցիաները ևս կդադարեցվեն, թե  ոչ, քանի որ դրանք այլ պահանջներով են:

Նույն շարքից