Հասարակություն Պատահարներ 

Սարատովկա գյուղի մոտակայքում և Տաշիր քաղաքի սկզբնամասում տեղի ունեցած ՃՏՊ-ներ

analitik.am

Հունիսի 17-ին, ժամը 13:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակայքում գտնվող լճափին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. ավտոմեքենան արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Սարատովկա գյուղից մոտ 5 կմ դեպի արևելք գտնվող «Արհեստական լիճ» կոչվող լճափին:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Խ.):

Հրշեջ-փրկարարական ջոկատը վերադարձի ճանապարհին նկատել է ՃՏՊ:

Պարզվել է, որ Տաշիր քաղաքի սկզբնամասում «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Թ., ծնված 1998թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել մոտակա ճահճուտը:

Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Ավտոմեքենան ճահճուտից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

ՀՀ ԱԻՆ

Նույն շարքից