Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 18-ին ժամը 08:00-20:00 կդադարեցվի Արմավիրի մարզի մի քանի գյուղերի ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ ջուր չի լինի, մասնավորապես, Աղավնատուն, Դողս, Ամբերդ, Արագած, Ծաղկալանջ համայնքներում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: