Հասարակություն Պատահարներ 

Ավտովթար՝ Գորիս-Վերիշեն ավտոճանապարհին. Կան տուժածներ

analitik.am

Հունիսի 17-ին, ժամը 20:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Վերիշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra» մակնիշի (վարորդ՝ Մ. Բ., ծնված 1992 թ.) և «ՎԱԶ 2121» մակնիշի (վարորդ՝ Բ. Հ., ծնված 1991 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Vectra»-ի ուղևորներ՝ Լ. (ծնված 2003 թ.), Լ. (ծնված 1999 թ.), Ա.(ծնված 1996 թ.) Բ.-երը, Շ. Օ. Վ-ը (ծնված 1993 թ.) և ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

Նույն շարքից