Բարի օր Հասարակություն 

Ռուսաստանցիների 11 տոկոսի համար Հայաստանն իրենց ամենամտերիմ բարեկամն է

analitik.am

Ռուսաստանցիների գրեթե կեսը՝ 49 տոկոս, կարծում են, որ իրենց ամենամտերիմ բարեկամը Բելոռուսն է: Այս մասին վկայում են Լևադա-կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները:

Ռուսաստանի բարեկամ երկրների հնգյակում հայտնվել են նաև Չինաստանը՝ 40 տոկոս, Ղազախստանը՝ 32 տոկոս, Սիրիան՝ 21 տոկոս, Հնդկաստանը՝ 19 տոկոս:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հարցվածների 11 տոկոսը վստահություն են հայտնել, որ Ռուսաստանի ամենամտերիմ բարեկամը հենց մեր երկիրն է: Այսպիսի ցուցանիշ ունեն նաև Կուբան ու Ուզբեկստանը:

Ոչ բարեկամ երկրների հնգյակում են ԱՄՆ-ը, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Լատվիան, Լեհաստանը:

Նույն շարքից