ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ԱԱԾ֊ի տրամադրած տեսանյութը վկայությունն է այն ամենի, որ կոստանյան գևորգի ղեկավարած զինվորական դատախազությունը ոչ մի պարագայում ցանկություն չի ունեցել բացահայտելու ՊՆ֊ում տեղի ունեցող թալանը և մեծամասամբ հանցավոր անտարբերություն է դրսևորել այդ ամենի նկատմամբ։ Իսկ այդ անտարբերության համար վստահ եմ, որ կոստանյան գևորգին «վարձատրել են»։ Ճիշտ է սկզբում ՊՆ֊ ում համառել են, կարծելով թե կոստանյանին էժան տարբերակով «ձեռք կբերեն», սակայն գևորգի կողմից նախագահական մեսիջներ ուղարկելուց հետո՝ ՊՆ ղեկավարությունը ստիպված նրան «վճարեց» միջինից ցածր գնով։ Այսօրվա տեսածը նախկին զինդատախազ գևորգ կոստանյանի իրական պատկերն է, որ ժամանակին չի կանխել թալանը... Դա է պատճառը, որ երբեմն գևորգին ասում եմ՝ գլխիցդ մեծ մի խոսի, մեկա ասածդ չինական արտադրության փուչիկ է...»