Բարի օր Հասարակություն 

Ճապոնիայում երկրաշարժի արդյունքում զոհեր կան

analitik.am

Ճապոնիայի իշխանությունները հաստատել են երկրում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում 3 զոհի փաստը, այս մասին հայտնում է NHK հեռուստաընկերությունը:

Նշվում է, որ զոհերից մեկը 9-ամյա աղջնակ է, ով մահացել է  Տակացուկի քաղաքի դպրոցներից մեկի լողավազանում: Մյուս երկու զոհերը տղամարդիկ են:

Հեռուստաընկերության տեղեկություններով, երկրաշարժի արդյունքում ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան 200 մարդ:

Հավելենք, որ ստորգետնյա ցնցումները եղել են Ռիխտերի սանդղակով 6,1 մագնիտուդ հզորությամբ:

Նույն շարքից