Քաղաքականություն 

Մանվել Գրիգորյանն ապրելու բարոյական իրավունք չունի. Նաիրա Զոհրաբյան

analitik.am

ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բառեր չի գտնում նկարագրելու այն, ինչը երեկ՝ հունիսի 17-ին, տեսել է Մանվել Գրիգորյանի տանն արված տեսագրության մեջ: Այդ մասին Զոհրաբյանը խոսել է Ազատության հետ զրույցում:

Ծառուկյան խմբակցության պատգամավորի խոսքերով, ինքը շոկի մեջ է. «Ինչպե՞ս կարելի է մարդը, ում տվել են Արցախի բարձրագույն պարգևը՝ Արցախի հերոսի կոչումը, գողանալ զինվորի սնունդը, տեխնիկան, շտապօգնության մեքենան, որը կարող էր կյանքեր փրկել: Այսքանից հետո Մանվել Գրիգորյանը որպես մարդ ապրելու իրավունք չունի: Դա իմ հստակ գնահատականն է: Որովհետև նա, ով կարող է երեխաների նամակները պղծել, զինվորի համար նախատեսված սնունդով կերակրել իր արջերին, առյուծներին, ապրելու բարոյական իրավունք չունի»:

Զոհրաբյանի խոսքերով, Հանրապետական կլանից առնվազն մի քանի հարյուր հոգի միանշանակ նույն կարգավիճակում են, որի դղյակն էլ մտնես, մի քիչ ավել, մի քիչ պակաս նույն պատկերն է լինելու:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ արձագանք կլինի, եթե դատախազությունը համապատասխան միջնորդությամբ մտնի Ազգային ժողով, Զոհրաբյանն ասել է, որ դատախազը նման միջնորդությամբ դեռ չի դիմել, եթե նման բան լինի, բուռն քննարկումներ կլինեն. «Դատելով ՀՀԿ-ի տարածած հայտարարությունից՝ ինձ մոտ տպավորություն չեղավ, թե նրանց զարհուրեցրել է այն, ինչը զարհուրեցրել է ամբողջ աշխարհին: Կրկնում եմ, որ Մանվել Գրիգորյանը մեկն է նրանցից, որոնց վերաբերյալ նման շոկային պատմություններ դեռևս կլինեն: Հանրապետականը միաշնանակ քաղաքական գնահատական պետք է տա»:

Նույն շարքից