Բարի օր Հասարակություն 

ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

analitik.am

Սա այն դեպքն է, որ մարդն իր աչքի տեսածին չի կարողանում հավատալ: Այսօր՝ հունիսի 18-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ կապված պատմությանը՝ հավելելով, որ դա մեկնաբանություն չունի:

ՀՅԴ-ական պատգամավորի խոսքերով, շատ ցավալի է նաև այն, թե ինչպես է այս ամենն օգտագործելու ադրբեջանական համայնքը, որը փորձելու է պնդել, որ հայերը նման մարդկանց են հերոս համարում և դա անելու են հրճվանքով:

Ռուստամյանի խոսքերով, սա մարսելը բարդ է, սա իսկական խայտառակություն է, և այս ամենը կատարողները պետք է առաջին հերթին պատասխան տան այն երեխաներին, ում նամակները հայտնաբերվել են:

Ամեն դեպքում, պատգամավորի խոսքերով, զգացմունքայնությունը պետք է մի կողմ դնել ու գործել օրենքի տարրին համաձայն:

Ինչ վերաբերում է նրան, թե կողմ  կքվեարկի արդյո՞ք ԱԺ-ն Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությանը, պատգամավորը նշեց, որ պետք է սպասել մինչև փաստերը կգան խորհրդարան:

Նույն շարքից