Հասարակություն 

Ըստ Արմեն Ռուստամյանի՝ պետք չէ Մանվել Գրիգորյանին զրկել Արցախի հերոսի կոչումից

Այսօր՝ հունիսի 18-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը, պատասխանելով հարցին, թե պետք է արդյո՞ք Մանվել Գրիգորյանին զրկել Արցախի հերոսի կոչումից, նշեց, որ անցյալի կատարածներն իրենց գնահատականը պետք է ստանան, ներկայինը՝ իրենց. «Պետք չէ ամեն ինչ խառնել իրար: Մենք էլի ունեցել ենք Ազգային հերոսներ, ովքեր այս կամ այն պատճառով հայտնվել են ճաղերի ետևում: Երբեք չպետք է նսեմացնել այն դրականը, որը կատարվել է: Ծայրահեղականություններ պետք չեն: Մենք, իհարկե, իրերը պետք է իրենց անուններով կոչենք: Ամեն մարդ պետք է իմանա, որ վաղ, թե ուշ իր արածների համար պատասխան է տալու: Լավ գործերի համար էլ պետք է խրախուսել: Պարգևն ու պատիժը պետք է իրենց նպատակին ծառայեն»:

Ինչ վերաբերում է նրան, որ տարիներ շարունակ խոսվել է այս ամենի մասին, պատգամավորն ասաց, որ խոսելն այլ բան է, փաստերը՝ այլ, և պետք չէ տնավարի հարցերին վերաբերվել:

Ռուստամյանը նաև հայտնեց, որ ապրիլյան պատերազմի օրերին, երբ եղել են սահմանին, մի շարք խախտումներ են հայտնաբերել զինվորների սնունդի մասով, ինչի մասին խոսել են Հայաստանում պատկան մարմինների հետ փակ հանդիպման ժամանակ:

  • 135
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
    136
    Shares

Related Articles