Հայաստան Քաղաքականություն 

Միայն Մանվել Գրիգորյանը չէ, որ պետք է պատասխան տա. Էդմոն Մարուքյան

analitik.am

«Բոլորս ցնցված ենք և շոկի մեջ»,-այսօր՝ հունիսի 18-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ կապված պատմությանը:

Մարուքյանի խոսքերով, բանակը թալանելու մասին շատ է խոսվել, սակայն այս դեպքը տարբերվում է, քանի որ այն կոնկրետ պատերազմական գործողությունենրի արդյունքում դրամահավաքի և աջակցության թալան է, ոչ թե բանակի՝ որպես պետական ինստիտուտի. «Մենք բնականաբար ամենախիստ ձևով դատապարտում ենք սա»:

ԵԼՔ խմբակցության պատգամավորը նշեց, որ մեղավորները պետք է օրենքին համապատասխան պատժվեն. «Երկու շեշտադրում եմ ցանկանում կատարել. Ապրիլյան պատերազմի օրերին Հայաստանում մենք ունեցել ենք Ոստիկանություն, ԱԱԾ, ՊՆ՝  մարմիններ, որոնք համակարգել են օգնություն ստանալը, բաշխելը, ուղղորդելը: Ես չեմ կարծում, որ միայն Մանվել Գրիգորյանը պետք է պատասխան տա: Նույն Արմավիրի մարզում կան իրավապահ մարմինները, որոնք կարող էին տեղյակ լինել: Իմացող ու թաքցնողները պետք է պատասխան տան»:

Քաղաքական մասով Մարուքյանն ասաց, որ Հանրապետական  խմբակցությունը քաղաքական դիրքորոշում պետք է հայտնի և աջակցի իրավապահ մարմիններին, որպեսզի օրենքով սահմանված կարգով ընթացքն իրականացվի:

Նույն շարքից