Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Դատարանն իրավասու է գեներալ Մանվելին զրկել Արցախի հերոսի կոչումից. «Ծառուկյան»

analitik.am

Այսօր՝ հունիսի 18-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, պատասխանելով հարցին, թե պետք է արդյո՞ք Մանվել Գրիգորյանին զրկել Արցախի հերոսի կոչումից, հայտարարեց, որ ՀՀ Քրեական օրենսգրքի  համաձայն զինվորական և այլ կոչումներից զրկելը լրացուցիչ պատժատեսակ են, որը թողնված է դատարանի հայեցողությանը, այն դեպքում երբ կա ծանր, կամ առանձնապես ծանր հանցագործություն. «Հարգելով անմեղության կանխավարկածը՝ իմ կարծիքով այստեղ կա ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն, հետևաբար դատարանն իրավասու է կիրառել այդ պատժատեսակը»:

Պետրոսյանը նաև հավելեց, որ «Ծառուկյան» դաշինքը շահագրգռված է հանցագործությունները բացահայտելու և բոլոր մեղավորներին օրենքին համապատասխան պատժելու հարցում. «Մենք կողջունենք այս ամեն ինչը, եթե հարցը չփակվի մեծ անձով: Իրավապահները պետք է պարզեն հովանավորներին և աջակիցներին»:

Նույն կարծիքը հայտնեց նաև խմբակցության մեկ այլ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ հավելելով, որ ամեն ինչ պետք է լինի հրապարակային:

Նույն շարքից