Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Էդուարդ Շարմազանովը՝ Մանվել Գրիգորյանի մասին

analitik.am

ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութը բնականաբար չի կարող անտարբեր թողնել որևէ հայ մարդու, այդ թվում նաև ԱԺ նախագահի տեղակալին: Այսօր՝ հունիսի 18-ին, հայտարարեց  ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովի խոսքերով, այժմ խնդիրը գտնվում է բացառապես իրավական տիրույթում. «Պետք է հնարավորոթյուն տալ նախաքննությանն օրենքով սահմանված կարգով, Սահմանադրության համաձայն  իրականացնել գործողություններ:  Բնականաբար, այն, ինչը հրապարակվեց, մեկ բառով նկարագրելը բարդ է՝ վրդովմունք, հիասթափություն: Եթե պարզվի, որ այդ ամենն իրականություն է, կարծում եմ դրան արդարացում չկա: Սա է իմ գնահատականը»,- ասաց Շարմազանովը:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքերով, նաև պետք չէ մոռանալ անմեղության կանխավարկածի մասին. «Մենք դեռ չենք լսել մյուս կողմին: Հետևենք գործի նախաքննությանը: Բայց կրկնում եմ, եթե ԱԱԾ-ի տեսանյութում հրապարակված նյութերն իսկություն են և իրականությանը համապատասխանում է այն, ինչում մեղադրվում է Գրիգորյանը, դրան պետք է ամենախիստ գնահատականը տալ: Ես արարքի մասին եմ խոսում»:

 

Նույն շարքից