Այսօր՝ հունիսի 18-ին, Ազատության հետ զրույցի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը չկարողացավ զսպել արցունքները՝ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված պատմության մասին խոսելիս:
Պատասխանելով հարցին, թե ինչ նպատակով է այդքան սնունդ ամբարվել՝ Ռուստամյանը նշեց, որ չի կարող դա հասկանալ, և այս ամենն անողն առաջին հերթին պետք է պատասխան տա այն երեխաներին, ովքեր հավաքել են դա. «Չգիտեմ, թե ինչ պատասխան պետք է տան»:
Հարցին, թե ինչու է հուզված, Ռուստամյանը նշեց, որ երևույթի պատճառով, որ շատ ծանր է տանում կատարվածը:
Ռուստամյանը նաև հայտարարեց, որ պետք է գործը լիարժեք քննվի, և ամեն ինչ պետք է կատարվի բացառապես օրենքի շրջանակներում: