Հայաստան Հասարակություն 

911-ն ամփոփում է անցած շաբաթը

analitik.am

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 483 դեպք, որից 151-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 194 կենցաղային կանչ, 66 հրդեհ, 53 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 1 և տուժել` 81 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 10 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 10 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 10 տրանսպորտային միջոց:

Գրանցվել է օձերի հայտնաբերման 49 դեպք:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 10 դեպք, որի հետևանքով տուժել է 9, զոհվել՝ 1 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:

Նույն շարքից