Հայաստան Քաղաքականություն 

Հրավիրվել է կառավարության արտահերթ նիստ. Կարող է քննարկվել գեներալ Մանվելի հարցը

analitik.am

Այսօր՝  հունիսի 18-ին, ժամը 13:00-ին տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստը: Այս մասին ասված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ վաղը՝ հունիսի 19-ին, կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ է տեղի ունենալու: Ավելի վաղ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ կառավարությունը կարող է արտահերթ նիստ հրավիրել, Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն օրակարգում ներառելու համար, որից հետո այն քննարկվի խորհրդարանում:

Հաշվի առնելով այն, որ վաղը լրանում է Մանվել Գրիգորյանի կալանքի 72 ժամը՝ չի բացառվում, որ կառավարության նիստը հրավիրված է հենց այս հարցով:

Նույն շարքից