Հայաստան Քաղաքական 

Նոր նշանակումներ և պաշտոնանկություններ՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 15-ի հրամանագրերով, նոր նշանակումներ և պաշտոնանկություններ են կատարվել.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Տիգրան Բադոյանին ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Արամ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ։

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ կետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով`
Խաչատուր Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Արսեն Դարբինյանին ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Տիգրան Թամրազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ։

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Սոֆիա Հովսեփյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ։

Նույն շարքից