Հայաստան Քաղաքականություն 

Գործ ունենք 3-րդ հանրապետության պատմության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ. Նիկոլ Փաշինյան

Առանց որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու ուզում եմ արձանագրել, որ մենք գործ ունենք 3-րդ Հանրապետության պատմության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ: Այսօր՝ հունիսի 18-ին, կառավարության արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բացահայտումները շոկային են հայ հասարակության համար:

Փաշինյանը  շնորհակալություն հայտնեց ԱԱԾ աշխատակիցներին, ովքեր մշակել և իրականացրել են այս օպերացիան. «Կարծում եմ, որ բոլորս էլ հասկանում ենք՝ այս օպերացիան մեկ օրում չէ կազմակերպվել, դրան նախորդել է ծավալուն աշխատանք»:

Վարչապետը հույս հայտնեց, որ գործի քննությունը կընթանա պատշաճ մակարդակով՝ հավելելով, որ չկա որևէ խոչընդոտ, որպեսզի բոլոր մեղավորները բացահայտվեն ու պատասխանատվության ենթարկվեն՝ անկախ կոչումներից, կարգավիճակներից. «Այս գործը մինչև վերջ պետք է բացահայտվի: Կոռուպցիայի հետ որևէ կոմպրոմիս չի լինելու: ՀՀ-ից կոռուպցիան արմատախիլ է արվելու»:

 

  • 119
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 5
  •  
  •  
    124
    Shares

Related Articles