Քիչ առաջ ՀՀ կառավարությունը գործադիրի արտահերթ նիստում որոշում կայացրեց Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը քննարկելու համար ԱԺ արտահերթ նիստ հրավիրել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության հարցի քննարկման նպատակով ԱԺ արտահերթ նիստ նախաձեռնելու համար
Որոշումը կայացվեց Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին և Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին լսելուց հետո: Վերջիններս նշեցին, որ օրենքին հակասող որևէ քայլ չի արվում:
Ավելի վաղ մամուլում հայտարարություններ էին հայտնվել այն մասին, որ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու որոշումը կարող է կատարվել բացառապես հերթական նիստերի ժամանակ: