Հայաստան Քաղաքականություն 

Որոշ խմբեր փորձում են վնասազերծել ԱԱԾ տնօրենին. Վանեցյանը՝ իր և Փաշինյանի անվտանգության մասին

analitik.am

Այսօր՝ հունիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր անձնական անվտանգությանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշեց, որ կարող են լինել ինչ-որ բաներ. «Անկեղծ ասած, ստանում ենք որոշ ինֆորմացիա, որ որոշ խմբեր փորձում են վնասազերծել մեզ, բայց դա անել չի ստացվի»:

Ինչ վերաբերում է վարչապետի անվտանգությանը, Վանեցյանն ասաց, որ նույնը կա նաև վերջինիս մասով. «Բայց վարչապետի մասով կարծում եմ, որ որևէ մեկը չի համաձայնվի նման վարկանիշ ունեցող վարչապետի նկատմամբ նման բան անել»:

ԱԱԾ տնօրենը նաև բնապահպաններին կոչ արեց գնալ և հոգ տանել Մանվել Գրիգորյանի արջերի և առյուծների մասին:

 

Նույն շարքից