Հայաստան Քաղաքականություն 

Արփինե Հովհաննիսյանը կողմ է քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն

analitik.am

Այսօր՝ հունիսի 18-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ անձնական որոշում ունի կողմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն:

Հովհաննիսյանը նշեց, որ դա անելու է, որպեսզի  հնարավորություն լինի իրականացնելու օբյեկտիվ ու բազմակողմանի նախաքննություն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել Հանրապետական կուսակցությունը՝ չհայտնելով, թե ինչպես է քվեարկելու:

 

Նույն շարքից