Միջազգային Քաղաքականություն 

Ավստրիան պատրաստ է ընդունել Պուտին-Թրամփ հանդիպումը

analitik.am

Ավստրիան պատրաստ է ընդունել ՌԴ և ԱՄՆ նախագահների գագաթաժողովը: Այս մասին հայտարարել է երկրի փոխկանցլեր Հայնց-Քրիստիան Շթրախեն:

Ավստրիացի գործիչը նշել է, որ իր երկիրն անվտանգ և չեզոք պետություն է, ինչը թույլ է տալիս կազմակերպել նման հանդիպումներ. «Մենք պատրաստ ենք օգնել և անցկացնել Պուտին-Թրամփ հանդիպումը: Կօգտվե՞ն կողմերն այս հնարավորությունից, թե՝ ոչ, մեզանից կախված չէ»:

Միևնույն ժամանակ Շթրախեն հավելել է, որ գագաթաժողովի մասով որևէ կոնկրետ քայլեր չկան:

 

Նույն շարքից