Հայաստան Քաղաքական 

Արզուման Հարությունյանն ազնիվ գեներալ է. ԱԱԾ տնօրենը՝ Կարեն Կարապետյանի խնամու մասին

Այսօր՝ հունիսի 18-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով Արզուման Հարությունյանին իր տեղակալ նշանակելուն, նշեց, որ վերջինս բարձր պրոֆեսիոնալ է՝ խորհուրդ տալով չկասկածել վերջինիս ազնվության վրա:

Վանեցյանի խոսքերով, պետք է խոսել փաստերով, եթե որևէ մեկը որևէ փաստ կներկայացնի, որ Արզուման Հարությույնանը չի իրականացրել իր պարտականությունները կամ խառնված է որևէ կոռուպցիոն սխեմայի մեջ, դրան ընթացք կտրվի. «Արզուման Հարությունյանն ազնիվ, հայրենասեր գեներալ է, ով աշխատում է ի փառս Հայաստանի Հանրապետության»:

Նշենք, որ Արզուման Հարությունյանը երկար տարիներ ՍԴ նախագահ եղած Գագիկ Հարությունյանի եղբայրն է, Էներգետիկայի նախկին փոխնախարար Հայկ Հարությունյանի հայրը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խնամին:

 

Նույն շարքից