«Արմավիրի նախաձեռնող խումբ»-ը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Մեր պահանջն է Արմավիրի քաղաքապետ Ռ. Խլղաթյանի հրաժարականը, ինչի համար որպես բողոքի ակցիաներ քաղաքում իրականացվում են երթեր ու հանրահավաքներ սկսած 16.06.2018 -ից։
Ակցիաներն իրականացվում են ամեն օր Արմավիր քաղաքում երթերի տեսքով, իսկ երեկոյան՝ քաղաքային հրապարակում /կարմիր ակումբ/ հանրահավաքներով, որոնք սկսվում են 19:00-ին։ Կարծում ենք շարժումը ավելի ակտիվ թափ կառնի այս շաբաթ»: