Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Մանվել Գրիգորյանն անգամ Էջմիածինում տուն չուներ. Արամ Սարգսյանը մանրամասներ է պատմում

analitik.am

Այդ տղաներն անցան պատերազմի փորձությունը, բայց ցավոք չկարողացան հաղթահարել խաղաղության, նյութապաշտության փորձությունը և նմանվեցին իր տված  կաթը թափող կովին: Այսօր՝ հունիսի 18-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանին և հավելելով, որ աններելի մեղք է:

Սարգսյանի խոսքերով, մեղավորություն պետք է գտնել նաև այն համակարգում, որը մարդկանց դարձրեց այդպիսին. «Մինչ 99 թվականը Մանվել Գրիգորյանը ոչ պատգամավոր էր, ոչ ջիպեր ուներ, ոչ Էջմիածնում տուն ուներ, ոչ էլ ԵԿՄ վարչության անդամ էր: Նա այդ ժամանակ Հորադիզում էր, այնտեղ սահման էր պահում: Հոկտեմբերի 27-ից հետո նա եկավ Երևան: Այդ ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանը Մանվել Գրիգորյանին գեներալի կոչում տվեց և պաշտոն, ինչի արդյունքում ինձ ազատեց աշխատանքից, հայտարարեց, որ փողի վրա նստած փող ենք ման գալիս ու ամբողջ ազգը սկսեց փող ման գալ: Այսպես, այդ գաղափարն էր, որ հիմք դրեց նյութապաշտությանը»:

Նախկին վարչապետը նշեց, որ Մանվել Գրիգորյանը միակը չէ, որ նման կարողություն է դիզել, և կան շատերը, ովքեր շատ ավելի մեծ կարողություն ունեն. «Սրանք առաջին քայլերն են, որոնք պետք է շարունակվեն մինչև վերջ»:

Նույն շարքից