Հայաստան Քաղաքական 

Վազգենի ծննդյան օրն այցելում էր մորս ու Վազգենի անունն օգտագործում որպես ծածկույթ. Արամ Սարգսյանը՝ գեներալ Մանվելի մասին

«Մանվել Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի երկրապահն էր: Քոչարյանը Գրիգորյանին Հորադիզից բերեց, գեներալի կոչում տվեց ու պաշտպանության փոխնախարարի պաշտոն: Իսկ Վազգեն Սարգսյանի երկրապահը Ալբերտ Բազեյանն էր, Արա Կետիկյանը, ովքեր գրագետ մարդիկ էին»,-այսօր՝ հունիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

Սարգսյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանն օնկոլոգիական հիվանդ է, նաև դիաբետիկ և հիմա պետք է ամբողջ օրն աղոթեր Աստծուն, այլ պատկերացումներ ունենար:

Վազգեն Սարգսյանի եղբոր խոսքերով, գեներալ Մանվելը տարվա մեջ մեկ անգամ՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, այցելության է գնացել վերջինիս մորը. «Նաև գնում էր գունդ և օգտագործում էր Վազգենի անունը որպես ծածկույթ իրենց արած գործողությունները հիմնավորելու համար: ՀՀԿ-ի վերնախավը իրենց էր ներկայացնում որպես Վազգենի եղբայր, իսկ ես նրանց համար բացի արյունակցական կապից որևէ այլ կապ չունեի Վազգենի հետ: Իսկ ես ասում էի, որ ես Վազգենը չեմ, մի նույնացրեք, ես նրա եղբայրն եմ: Նույնիսկ վերջին լսումների ժամանակ Սերժ Սարգսյանն ասաց, որ իրենից լավ ոչ ոք չգիտի, թե Վազգենն ինչ էր ուզում, ինչ էր անում, ու ես էլ ոչինչ չասացի»:

Նույն շարքից