Հայաստան Քաղաքական 

Քաղաքապետը նոր «կռիշ» է գտել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի դեմ տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին մեզ հայտնի դարձավ, որ Խլղաթյանը նոր տանիք է գտել՝ հանձինս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի:

Խլղաթյանը տարբեր միջավայրերում հայտարարում է, որ ինքն իրեն ապահովագրել է, քանի որ Ծառուկյանն իրեն աջակցություն է խոստացել քաղաքապետի պաշտոնը պահելու հարցում: Բայց թե կոնկրետ ինչ աջակցություն է լինելու և ինչպես է արտահայտվելու, այնքան էլ պարզ չի, որովհետև եթե Ծառուկյանը փորձի հրապարակային պաշտպանել քաղաքապետին, ապա նրա դեմ եղած դժգոհությունը կտարածվի նաև Ծառուկյանի վրա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից