Ամերիկյան Ֆլորիդայի Բրոուարդ շրջանի ոստիկանությունը մանրամասներ է հայտնել ռեփեր Ջասեյ Դուեյն Օնֆրոայի սպանության վերաբերյալ: Նշվում է, որ XXXTentacion անունով հայտնի երաժշտի վրա հարձակվողները երկուսն են եղել, որոնցից մեկն էլ հենց եղել է կրակողը:
Սպանությունից հետո կասկածյալները դեպքի վայրից հեռացել են ամենագնացով: Քննիչները ենթադրում են, որ դա եղել է ավազակային հարձակում:
Քննությունը շարունակվում է: Իրավապահները փնտրում են ականատեսների:
Նշենք, որ 20-ամյա ռեփերի սպանության մասին հայտնի է դարձել հունիսի 18-ին: