Առողջապահություն Հասարակություն 

Չինական ընկերությունը պատրաստ է Հայաստանում հիվանդանոցներ կառուցել

analitik.am

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է չինական «China Energy Conservation and environmental Protection Group» (CECEP) ընկերության գլխավոր մենեջեր Դինգ Լիվեյի հետ: Սա Չինաստանում էներգիայի պահպանմամբ  եւ շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող ամենամեծ ընկերություններից է, որն օժանդակում է նաեւ կրթական եւ առողջապահական հիմնարկների կառուցմամբ: Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են չինական ընկերության կողմից Հայաստանում առողջապահական նախագծերի իրականացման, մասնավորապես, հիվանդանոցների կառուցման հարցեր: Չինական կողմը պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանին՝ կառուցել մի քանի հիվանդանոց նախարարության մատնանշած վայրերում եւ ուղղվածությամբ:

Նախարար Թորոսյանը ողջունել է Հայաստանում ներդրումներ կատարելու չինական կողմի պատրաստակամությունը եւ պայմանավորվել 2 հիվանդանոցի նախագիծ դնել նախնական քննարկման: Հետագայում այդ նախագծերը կարող են ավելացվել:

Նույն շարքից