Միջազգային Քաղաքականություն 

Կիմ Չեն Ընը կրկին մեկնել է Չինաստան

analitik.am

Հյուսիսային Կորեայի առաջանորդ Կիմ Չեն Ընը ժամանել է Պեկին: Այս մասին հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները:

Ավելի վաղ Սինհուա գործակալությունը հայտնել էր, որ հունիսի 19-20-ին Կիմ Չեն Ընն այց է կատարելու Չինաստան:

Ճապոնական Nikkei թերթը գրում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը մտադիր է Չինաստանի ղեկավարին ներկայացնել հունիսի 12-ին Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման մանրամասները և քննարկել հարցեր, որոնք վերաբերում են համագործակցության հետագա ուղղություններին:

Հավելենք, որ Կիմ Չեն Ընն արդեն երկու անգամ մեկնել է և հանդիպել Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ:

Նույն շարքից