Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ Սենատն ընդունել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ նախատեսող պաշտպանական բյուջեի նախագիծը

analitik.am

Հունիսի 18-ին ԱՄՆ Սենատն ընդունել է երկրի պաշտպանական բյուջեի իր նախագիծը, որում հատուկ կետ կա Թուրքիայի մասին: Խոսքը մասնավորապես այն մասին, որի Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվելու, եթե թուրքական իշխանությունները գնեն ռուսական C-400 համակարգերը:

Այս նախագիծը երկու նախագծերից մեկն է, որոնq գտնվում են ամերիկացի օրենսդիրների քննարկման տիրույթում: Քննարկումների արդյունքում նախագծերը ներառվելու են մեկ փաստաթղթում, որն էլ դրվելու է քվեարկության:

Երկրորդ նախագծում ևս խոսվում է Թուրքիայի կողմից ռուսական C-400 համակարգեր գնելու մասին, սակայն խոսք չկա պատժամիջոցների մասին:

Հավելենք, որ ամերիկյան իշխանությունները ոչ մեկ անգամ են հայտարարել, որ Թուրքիայի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել ռուսական պաշտպանական համակարգերը գնելու պատճառով:

Նույն շարքից