Քաղաքական 

Ջրաշխարհի մոտ ավտոմեքենա է այրվել

Հունիսի 18-ին, ժամը 19:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:50-ին, մարվել՝ 19:57-ին:

Ամբողջությամբ այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Մ.): Տուժածներ չկան:

Նույն շարքից