Հայաստան Քաղաքական 

Մանվել Գրիգորյանը հրահանգել է Արմեն Հակոբյանին ամեն ինչ վերցնել իր վրա. Գլխավոր դատախազ

«Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մանվել Գրիգորյանը քննությանը խոչընդոտելու, սպասվող պատասխանատվությունից խուսափելու նպատակով  կապ է հաստատել խուզարկության վայրում գտնվող որդու հետ և հրահանգել է փոխանցել Արմեն Հակոբյանին, որ վերջինս ներկայանա խուզարկության վայր և ամեն ինչ իր վրա վերցնի»,-այսօր՝ հունիսի 19-ին, խորհրդարանում արտահերթ նիստի ժամանակ, ներկայացնելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը, հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Դավթյանի խոսքերով, Գրիգորյանի հրահանգը կատարվել է, և մոտ 30 րոպե հետո Արմեն Հակոբյանը ներկայացել է խուզարկության վայր և հայտնել, թե պահվող ռազմամթերքը պատկանում է իրեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մանվել Գրիգորյանն ինքն է կոչ արել զրկել իրեն անձեռնմխելիությունից, իսկ ՀՀԿ-ն, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքերով, որոշել է չխոչընդոտել նախաքննությանը:

 

 

Նույն շարքից