Հայաստան Քաղաքական 

Ինչու Գագիկ Ծառուկյանը ներկա չէ գեներալ Մանվելի հարցով նիստին. Պարզաբանում է Զոհրաբյան

«Մեր խմբակցությունում որևէ մեկը չի կարող սատարել զինվորի հաց գողացողին և մարադյորին»,-այսօր՝ հունիսի 19-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Զոհրաբյանը վստահություն հայտնեց, որ բացահայտումների շղթան կշարունակվի, և հանրությունը պետք է ստանա բոլոր հարցերի պատասխանը, թե ինչպես է եղել, որ այդ ամեն ինչը հայտնվել է Մանվել Գրիգորյանի մոտ. «Մենք պետք է պահանջենք, որ այս կեղտոտ ու զզվելի պատմության մեղավորները ստանան իրենց պատիժները»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու Գագիկ Ծառուկյանը ներկա չէ նիստին, Զոհրաբյանն ասաց, որ վերջինս այսօր պետք է գար. «Բայց հաշվի առնելով այն, որ Մանվել Գրիգորյանը Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրեն պահել է վերջին խուլիգանի նման, իսկ պարոն Ծառուկյանը չի կարող իջնել այդ մակարդակին և Ծառուկյանի այսօր այստեղ ներկա լինելը կարող էր այլ կերպ մեկնաբանվել հանրության կողմից՝ նա՝  որպես ուժեղ մարդ, այսօր ներկա չի լինի»:

Նույն շարքից