Այսօր՝ հունիսի 19-ին, ՀՀ ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը հրաժարվեց ասել, թե ինչպես է քվեարկել Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն՝ նշելով, որ փակ գաղտնի քվեարկություն է:
Ինչ վերաբերում հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ մի օր էլ իր մասով նման ապացույցներ լինեն, Ղուկասյանը, դիմելով լրագրողին, ասաց, որ վերջինիս դեմ ավելի շուտ նման բաներ կլինի:
Ղուկասյանը նաև անդրադարձավ նրան՝ միայնա՞կ է գործել Գրիգորյանը, թե՝ ոչ՝ նշելով, որ քննությունը դա ցույց կտա: