Խորհրդարանում շարունակվում է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քվեարկությունը: Քվեարկողների թվում էր նաև ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Սամվել Ալեքսանյանը, ով հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով, որ հարցազրույցներ չի տալիս ու հավելելով, որ վատ է վերաբերում կատարվածին:
Ալեքսանյանն ամեն դեպքում պատասխանեց հարցին, որ ինքն էլ է ժամանակին օգնել ԵԿՄ-ին՝ հայտարարելով, որ իր օգնությունը «պրյամոյ» է եղել: Նա նաև նշեց, որ ստուգել է և գիտի, որ իր ուղարկած օգնությունը տեղ է հասել: