Հայաստան Քաղաքական 

Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, շատ մարդիկ շատ ավելի շուտ կպատժվեին. Սասուն Միքայելյան

Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, շատ մարդիկ շատ ավելի շուտ կպատժվեին: Այսօր՝ հունիսի 19-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Միքայելյանի խոսքերով, ամեն մարդ իր արածի համար վաղ, թե ուշ պատասխան է տալու, հիմա էլ Մանվել Գրիգորյանը պետք է պատասխան տա:

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի այն հայտարարությանը, որ ինքը վերականգնելու է իր բարի անունը, ԵԼՔ խմբակցության պատգամավորն ասաց, թե չի պատկերացնում ինչպես հնարավոր կլինի դա անել:

Միքայելյանը դժվարացավ պատասխանել հարցին՝ միայնակ է գործել արդյո՞ք Գրիգորյանը, թե՝ ոչ: Նրա խոսքերով դա քննությունը ցույց կտա. «Պարզ ասեմ՝  եթե զենք լիներ միայն, ես այդպես չէի մեղադրի, բայց գեներալ մարդն ինչպես կարող է սնունդ գողանալ զինվորից»:

Դիտարկմանը, որ ինքը ժամանակին եղել է Հանրապետական, պատգամավորն ասաց՝ հպարտ է, որ եղել է ՀՀԿ պատգամավոր. «Կոտայքի մարզում ես եմ Վազգեն Սարգսյանի հետ Հանրապետական կուսակցությունը հիմնել: Ես եղել եմ հանրապետական կուսակցության անդամ, ոչ թե հանրասեփական, սրանք հանրասեփական կուսակցության անդամներ են»:

 

Նույն շարքից