Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց. Դեմ քվեարկողներ եղան

analitik.am

Քիչ առաջ Ազգային ժողովը համաձայնություն տվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը:

ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 85 պատգամավոր: Քվեարկության արդյունքում 81 պատգամավոր կողմ է արտահայտվել, 3 պատգամավոր՝ դեմ, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու մասով միջնորդագրի քվեարկությունը, ապա այն կլինի այսօր, ժամը 13:30-ից մինչև 14:00:

 

Նույն շարքից