Բարի օր Հասարակություն 

Մանվել Գրիգորյանը զրկվեց ազատությունից. ԱԺ-ն տվեց համաձայնությունը. Կրկին 3 դեմ

analitik.am

Քիչ առաջ Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու մասին Գլխավոր դատախազության միջնորդությանը:

Ինչպես հայտնեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը, քվեարկությանը մասնակցել է 82 պատգամավոր: Քվեարկության արդյունքում կողմ է քվեարկել 77 պատգամավոր, դեմ՝ 3, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Ավելի վաղ Ազգային ժողովը հավանություն էր տվել նաև Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը: Այդ դեպքում ևս 3 պատգամավոր դեմ էր արտահայտվել:

 

Նույն շարքից