Հասարակություն Պատահարներ 

Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ /լրացված/

analitik.am

Հունիսի 19-ին, ժամը  09:49 «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» արձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶել» (վարորդը` Ռ. Գ., ծնված 1944թ.) և «Volkswagen Polo» մակնիշի (վարորդը՝ Ի. Հ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Volkswagen Polo» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Դ. Ս.-ը (ծնվ. 2012թ.) և Լ. Հ.-ը (ծնվ.2010թ.) քաղաքացիների ուժերով տեղափոխվել են Աբովյան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Նույն շարքից