Հասարակություն 

ԿԳՆ-Երաշխավորվել են վերապատրաստումներ իրականացնող 4 կազմակերպություն

analitik.am
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը:
Վերապատրաստումներ իրակակացնելու նպատակով նախարարության կողմից երաշխավորվել է 4 կազմակերպություն` «Կրթության ազգային ինստիտուտ » ՓԲԸ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա ՀԿ, «Կրթություն առանց սահմանի» ՀԿ, «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ:
Կազմակերպությունների ընտրության համար հիմք է հանդիսացել կրթության և գիտության նախարարի 2018 թվականի փետրվարի 14-ի N 125-Ա/2 հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի եզրակացությունը:
 
Նշենք, որ կրթության և գիտության նախարարության կողմից հայտարարված մրցույթին մասնակցելու համար դիմել ենվերոնշյալ 4 կազմակերպությունները, որոնք բոլորն էլ հաղթահարել են մրցութային շեմը:

Նույն շարքից