Հասարակություն 

Մոսկվայում թալանել են կոլումբիացի հայտնի երգիչ Maluma-ին

analitik.am

Մոսկվայում անհայտ անձինք թալանել են ֆուտբոլի աշխարհի առաջնության համար Ռուսաստան ժամանած կոլումբիացի հայտնի երգիչ Maluma-ին: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հավելելով, որ վնասի չափը հասնում է 50 միլիոն ռուբլու:

ՌԴ իրավապահները հայտնում են, որ դեպքով քրեական գործ է հարուցվել:

Նախնական տեղեկություններով, հանցագործներն օգտագործել են երգչի հյուրանոցային համարի բանալիների կրկնօրինակը, որպեսզի մուտք գործեն նրա սենյակ:

Երգիչն արդեն հարցաքննվել է:

 

Նույն շարքից