Ռազմական Քաղաքականություն 

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

analitik.am

Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ պատասխանատու առաքելության մեջ: Դավիթ Տոնոյանը նշել է, որ հայ-ռուսական միջպետական հարաբերություններն ու ռազմաքաղաքական երկխոսությունը գտնվում են բարձր մակարդակում և էլ ավելի կամրապնդվեն համագործակցության նախանշված ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործակցության հետագա զարգացման ուղիները, տարածաշրջանային անվտանգության խնդիրներ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Նույն շարքից