Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է իր երեկվա գրառումը

Այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով այն կարծիքները, որոնց համաձայն իր երեկվա հայտարարությունը քայլ է ազատ խոսքի դեմ, նշեց, որ  մանրամասնելու կարիք չկա. «Կարծում եմ, որ ուշադիր ընթերցողը կտեսներ՝ այնտեղ ասվում է, որ այսօր Հայաստանում խոսքի անսահմանափակ ազատություն կա, և կարծում եմ, որ դուք՝ բոլորդ, ձեր աշխատանքում դա տեսնում եք»:

Փաշինյանի խոսքերով ինքը հասկանում է, որ նախկինում համապատասխան մարմինների կողմից ասվել է, թե ինչ պետք է ասել և այլն. «Այսօր, երբ նման բան չկա, ես ընդամենն ուզում եմ, որ այս իրավիճակն ի չարը չօգտագործվի և հակապետական քարոզչություն չարվի: Չեմ ուզում կոնկրետ հասցեավորեմ, ես ընդամենն ահազանգ եմ հնչեցնում ու կոչ անում»:

 

  • 102
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
    103
    Shares

Related Articles