Հայաստան Քաղաքականություն 

Օպերատիվ տեղեկություններ ենք ունեցել. Նիկոլ Փաշինյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

analitik.am

Այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե իր համար անակնկալ է եղել արդյո՞ք Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերածը, նշեց, որ օպերատիվ տեղեկություններ են ունեցել և իրականացրել են դրանք:

Նշենք, որ Փաշինյանն անպատասխան թողեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի մասին հարցը, որին խոսնակի հայտնած տեղեկությունների համաձայն, պետք է անդրադառնար այսօր:

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովը երկու քվեարկություններով թույլ էր տվել քրեական հետապնդում հարուցել Մանվել Գրիգորյանի նկատմամբ և վերջինիս զրկել ազատությունից:

 

Նույն շարքից