Հասարակություն 

Պետք է ճշտել Արցախի ղեկավարությունից. Սեյրան Օհանյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

analitik.am

Ազատության հետ զրույցում ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ տեղյակ չի եղել Մանվել Գրիգորյանի քայլերի մասին:

Օհանյանի խոսքերով, ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ինքն է եղել նախարարը, օգնությունների համար ստեղծված է եղել հանձնախումբ և ստացված օգնությունները համապատասխան ուղղություններով բաշխվել են. «Դա մենք պետք է ճշտենք Արցախի Հանրապետության ղեկավարությունից»:

Իսկ ինչ վերաբերում է զորամասի ստորաբաժանումների միջև իրականացվող մատակարարումներին, ապա, Օհանյանի խոսքերով, դա պետք է պարզեն իրավապահները. «ՊՆ ղեկավարությունը գնումներ իրականացնելու համար է պատասխանատու, իսկ տեղում արդեն պատասխանատու են համապատասխան կառույցները: Աշխատանքները կտարվեն, կերևա, թե ինչպես և որտեղից է այս ամենը հայտնվել ԵԿՄ-ի կամ Մանվել Գրիգորյանի մոտ»:

 

Նույն շարքից