Հասարակություն 

Ավտովթար է տեղի ունեցել Այգեստան գյուղի մոտակայքում. Կա զոհ

Հունիսի 19-ին՝ ժամը 16։52-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Դալար-Դվին ավտոճանապարհին` Այգեստան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի (վարորդը՝ Ս. Բ., ծնված 1957 թ.) և «Toyota Camry» մակնիշի (վարորդը՝ ՌԴ քաղաքացի Անտոն Յակովլև, ծնված 1987 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենաների վարորդները և «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Լ. Հ.-ն (ծնված 2000 թ.), հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղ Ս. Բ.-ն մահացել է: Անտոն Յակովլևը և Լ. Հ.-ն տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել հովացման աշխատանքներ և քարշակ ծառայության աշխատակիցների օգնությամբ ավտոմեքենաները տեղափոխել ավտոքարշակի վրա:

 

  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Related Articles