Հայաստան Քաղաքականություն 

Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձնարարել է մշակել մարզային զարգացման առնվազն տասը բիզնես-ծրագիր

analitik.am

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, ՔՊ անդամ Սուրեն Պապիկյանն իր ՖԲ էջում գրել է.

«Խորհրդակցության ընթացքում հանձնարարականներ տվեցի մարզպետներին, որպեսզի հետևողական լինեն կադրային քաղաքականության և համայնքային գույքի կառավարման օրինականությունն ապահովելու, գույքահարկի հավաքագրումների ցուցանիշները բարձրացնելու, զբոսաշրջությունը զարգացնելու և այլ հարցերում։

Կարևորելով ներդրողների ու գործարար հատվածի հետ սերտ համագործակցության հաստատումը՝ հանձնարարեցի սեղմ ժամկետներում մշակել մարզային զարգացման առնվազն տասը բիզնես-ծրագիր և ներկայացնել նախարարություն։

Մարզպետների հետ խորհրդակցությունները այսուհետ կրելու են պարբերական բնույթ և անցկացվելու են երկու շաբաթը մեկ անգամ»:

Նույն շարքից